«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածուների համամասնական ցուցակի առաջին եռյակը կորոշվի վաղը՝ փետրվարի 14-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ՝ փետրվարի 13-ին ասուլիսում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
«Մենք մի բացառություն ունենք. որևէ քրեական հեղինակություն չենք գտել: Այդ պատիվը հասարակությանն ենք թողել»,- հայտարարեց Սիմոնյանը: